Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը 6-9 ամիս է: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վերլուծաբան Արա Պապյանը:

Ըստ Պապյանի կանխատեսումների՝ ՀՀԿ-ն կբաժանվի: «Կփորձի վերակենդանացնել իրեն ընտրությունների միջոցով: Քանի որ ակնհայտ է, որ նոր ընտրություններում նրանք մեծամասնություն չեն ստանա: Ուժերի նոր բաշխում է անհրաժեշտ»,- կարծում է Պապյանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց կուսակցություն-մարդկանց գոյության մասին: «Այսինքն, քաղաքական դաշտի գույքագրում է անհրաժեշտ, ինչպես մաքրման ժամանակ»,- կարծում է Պապյանը:

Նրա խոսքով՝ Արեւմուտքին ձեռնտու են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, եթե դրանք դրական արդյունքներ տան տնտեսության մեջ, այն կարող է օրինակ ծառայել հետխորհրդային տարածքի մյուս երկրների համար: «Մենք ամբողջ ազգով անդունդի եզրով ենք անցել, քանի որ իսկապես ամեն ինչ կարող էր վատ ավարտվել»,- նշեց Պապյանը: