Հունվարի 18-ի վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում 36-ամյա Արտակ Պ.-ից հաղորդում է ստացվել, որ գիշերն իրենց շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երեկոյան նշված ավտոմեքենան` թալանված վիճակում, հայտնաբերվել է Մյասնիկյան պողոտայում:
Պարզվել է, որ ավտոմեքենայից բացակայում է գազի բալոնը եւ էլեկտրական մարտկոցը:
Կատարվում է հետաքննություն:



























