2011թ. հունվարի 20-ից «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում կսկսի ՀԴՄ շահած կտրոնների պարգեւավճարների վճարումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայփոստի» մամուլի ծառայությունից, 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցում են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: