Հունվարի 18-ին 34-ամյա մի կին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող մթերային խանութի վաճառողուհին 2010 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին խանութից յուրացրել է մոտ 350.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վաճառողուհուն հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: