ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու  է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Աշխատանքային խումբը համակարգելու են  ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը  եւ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով ([email protected]), փոստով (Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3): Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ` դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու եւ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու  համար:

Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ: