Յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է եւ յուրաքանչյուրի նկատմամբ պետք է առանձնակի մոտեցում ցուցաբերվի: Հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը՝ ներկայացնելով Լոնդոնի դիրքորոշումը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը ճանաչել Կոսովոյի եւ Հարավային Սուդանի անկախությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:
Նա միաժամանակ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք միջազգային սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաեւ ՆԱՏՕ-ն, եւ հույս հայտնել, որ Մինսկի խմբի ջանքերը հաջողությամբ կպսակվեն:




























