Լոնդոնը հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց որեւէ նախապայմանի, կողմերի միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը:

Ընդ որում, նա աննորմալ եւ անթույլատրելի է համարել 21-րդ դարում Եվրոպայում փակ սահմանի առկայության փաստը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Լոնդոնը հույսը չի կորցնում, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ դադարեցված բանակցությունները կշարունակվեն: Դեսպանը, սակայն, կարծում է, որ չնայած պաշտոնական մակարդակով բանակցությունների դադարեցմանը, զգալի ակտիվացել են կապերը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ մշակույթի եւ տնտեսության ոլորտներում: