Հայաստանում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակներում 2010 թ. տրվել է 223 վարկ՝ 1,7 մլրդ դրամ (մոտ 4,7 մլն դոլար) ընդհանուր ծավալով։ Այսպիսով՝ 1 վարկատուին հատկացվել է միջինը 21 հազ. դոլար հիփոթեքային վարկ: Ծրագիրը նախաձեռնել է սպորտի եւ երիտասարդության նախարարությունը:

Տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով կառավարությունը հատկացրել է 34.7 մլն. դրամ (96,4 հազ. դոլար):

Երեւան քաղաքում սուբսիդավորումն իրականացվում է 2 տոկոսի, մարզերում՝ 4 տոկոսի չափով։

Սպասվում է, որ այս ծրագրի շրջանակներում 2011 թ. կտրվի 300 վարկ։