Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր բացել է հերթական այգին հոր՝ այսպես կոչված «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի անունով: Գարադակի շրջանի Լոկբատան գյուղում ձեռքի հետ էլ Հեյդար Ալիեւի անվան կենտրոն է բացվել:

Միջոցառման ժամանակ հայտարարվել է, թե Հեյդար Ալիեւի կենտրոնը «կառուցված է այգու տարածքում՝ հարուստ քաղաքական ժառանգության ուսումնասիրման եւ քարոզչության համար»: Իհարկե, ժառանգորդը նաեւ ծաղիկներ է դրել «համազգային առաջնորդի» հուշարձանին: