ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունել է Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին, ով ծառայողական մեքենաներ է նվիրաբերել ԼՂՀ պաշտպանության բանակին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն այսուհետ էլ կշարունակվի՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: