Եվրոպական եւ այլ երկրների հակազդեցության միջոցները` ի պատասխան պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման ԱՄՆ-ի որոշման,  հազիվ թե մեծ ազդեցություն ունենան ԱՄՆ-ի  տնտեսության վրա: Այս մասին  CNBC-ին տված հարցազրույցում  հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը:

Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար մետաղների ներմուծման մաքսատուրքերի ներդրման մասին հայտարարելուց հետո, Ռոսը նշել է, որ չի կարծում, որ այդ քայլը երկար ժամանակով այդ երկրների հետ հարաբերությունների վրա կազդի: «Ժամանակի ընթացքում նրանք կհարմարվեն դրան», - ասել է նա: