Եվրոպայում ամերիկյան ընկերությունները անհանգստացած են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպական միությումից ԱՄՆ ներկրվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ: Նրանք կարծում են, որ դա կարող է առեւտրային պատերազմ հրահրել, հաղորդում է AP-ն:

Ըստ Ամերիկյան առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Սյուզան Դանգերի, Եվրոպայի ամերիկյան ընկերությունները դեմ են Վաշինգթոնի այս որոշմանը: Նա նշել է, որ Եվրոպայում ամերիկյան գործարարները «շատ մտահոգ են այն վնասների համար, որոնք կարող են առաջանալ տրանսատլանտյան տնտեսության հակամարտությունից եւ Ատլանտիկայում աշխատատեղերի, ներդրումների եւ անվտանգության վրա դրա ազդեցությամբ»:

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի պողպատաձուլական արդյունաբերության ասոցիացիան հայտարարել է, որ ազգային անվտանգության պատճառաբանությամբ մաքսատուրքերի սահմանումը ոչ այլ ինչ է, քան «գրոտեսկ»:

«ԱՄՆ-ի պնդումն այն մասին, որ ԵՄ-ից ներկրումը սպառնալիք է ազգային անվտանգության համար, գրոտեսկ է», - նշվում է հայտարարությունում, որտեղ ԱՀԿ-ն կոչ է անում արագ որոշում կայացնել մաքսատուրքերի խնդիրների կապակցությամբ: