Ֆրանսիան Գերմանիայի եւ եվրոպական իշխանությունների հետ աշխատում է ԱՄՆ-ի կողմից ալյումինի եւ պողպատի ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը «կոշտ եւ միասնական պատասխան» տալու համար:

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը The Associated Press գործակալությանը հայտնել է, որ Փարիզը  պատրաստ է պատասխանի համար, սակայն չի նշել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն:

Մակրոնը նախօրեին խիստ ելույթ էր ունեցել առեւտրի սահմանափակումների դեմ` նշելով, որ դրանք վնասում են աշխատատեղերին եւ սպառողներին: