ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Կիմ Են Չոլի բանակցությունները լավ են ընթացել: Առաջընթաց է գրանցվել: Այդ պատճառով էլ բանակցությունները վաղ են  ավարտվել: Այս մասին հաղորդում է AP-ն` հղում անելով ամերիկացի պաշտոնյային:

Նրա խոսքով, քննարկումը ժամը 9:05-ին է սկսվել եւ ավարտվել է 11:25-ին՝ ավելի վաղ, քան նախատեսվում էր: Պոմպեոն բանակցությունները «բովանդակալից» է անվանել:

Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները լավ են ընթանում եւ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները հունիսի 1-ին կարող են ժամանել Վաշինգթոն եւ Կիմ Չեն Ընից իրեն նամակ բերեն: