ԱՄՆ-ի կողմից  պողպատի եւ ալյումինի համար սահմանված մաքսատուրքերը անհիմն են եւ ԵՄ-ից համաչափ պատասխան կստանան, հաղորդում է Reuters-ը:

«Ֆրանսիան եւ ԵՄ-ն իհարկե հավանություն չեն տալիս այդ միջոցներին: Մենք պատրաստվում ենք նախազգուշական միջոցներ ձեռնարկել, եւ թույլ չենք տա, որ անհիմն քայլերը անպատասխան մնան», - ասել է Ֆրանսիայի առեւտրի նախարար Ժան-Բաստիստե Լեմոյնը` հավելելով, որ «ուրախ է, որ այս պահին Եվրամիությունը միավորվել է»:

«Մինչդեռ որոշ ղեկավարներ վայելում են այն միջոցները, որոնք սպառնալիք են, եւ դաշնակիցներին մատնացույց են անում, ինչ տեղի կունենա իրական կյանքում: Այս մաքսատուրքրեը կբարձրացնեն ապրանքի արժեքը», - ասել է ֆրանսիացի նախարարը: