Թբիլիսիի Խորավա փողոցի վրա անչափահասների սպանության գործով ամբաստանյալները դատապարտվել են 10 եւ 9 տարվա ազատազրկման: Այս որոշումը մի քանի րոպե առաջ հրապարակվել է դատավոր Էկա Արեշիձեի կողմից, հայտնում է Վրաստանի առաջին հանրային հեռուստաալիքը:
Մասնավորապես, ամբաստանյալ Գ.Բ.-ն, որը անմեղ է ճանաչվել Դավիթ Սալարիձեի սպանության համար, սակայն մեղադրվել է Լեւան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության համար եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Երկրորդ ամբաստանյալը՝ Գ.Ժ.-ն, անմեղ է ճանաչվել դիտավորյալ սպանության համար եւ մեղավոր է ճանաչվել սպանության փորձի համար: Նրան դատապարտվել է 9 տարի եւ 9 ամիս ազատազրկման»,- հայտարարել է դատավորը:
Թբիլիսիում անչափահասների սպանության գործով ամբաստանյալները դատապարտվել են 10 եւ 9 տարվա ազատազրկման

Հասանելի է
русский



























