Մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ եւ 7-ամյա աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտների անցման համար նախատեսված վայրում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:

Կատարվում է քննություն: