Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի բնակչուհի՝ 37-ամյա Ա.Բ-ն հունիսի 1-ին դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 31-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իր տնից անհայտ անձը  գողացել է իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի պլանշետը:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 31-ին ժամը 19:00-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Խ.Ա-ն տնային աշխատանքներում օգնելու նպատակով գտնվելով Ա.Բ-ի տանը՝ գողացել է վերջինիս պատկանող պլանշետը:

Գողոնն առգրավված է: