Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժnից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: