Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները «Մոսկվա-Երեւան» ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել Կուբայի Հանրապետության քաղաքացի, 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին, ով 2017թ. մարտի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Յասսեռ Օ-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: