Գերմանիայի մայրաքաղաքի մայր տաճարում կիրակի օրը ոստիկանությունը կրակ էր բացել անհայտ անձի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost պարբերականը՝ վկայակոչելով իրավապահներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

 

Հաղորդվում է, որ ոստիկանը կրակ էր բացել կռվարարի ուղղությամբ: Տեղեկացվում է նաեւ, որ միջադեպի հետեւանքով ոստիկան է վիրավորվել: Բեռլինի մայր տաճարը Գերմանիայի ամենամեծ ավետարանական եկեղեցի է: Այն կառուցվել է 1894-1905 թվականներին՝ որպես Գոգենցոլերների իշխող դինաստիայի պալատական եկեղեցի: