Կալիֆոռնիայում ընկերություններին, որոնք անօդաչու ավտոմեքենաներ են փորձարկում, թույլատրել են ուղեւորներ տեղափոխել: Նոր նորմերի համաձայն՝ նրանք պարտավոր են դա անվճար անել, փոխանցում է inc-ը: Խոսքը երկու նոր փորձնական ծրագրի մասին: Առաջին ծրագրին մասնակցող ուղեւորները կկարողանան երթեւեկել պրոֆեսիոնալ վարորդներով անօդաչուներով: Երկրորդ ծրագրի պայմաններն առանց վարորդի ուղեւորություններ են ենթադրում. սրահում միայն ուղեւորը կլինի:

. Ուղեւորները ստիպված չեն լինի վճարել ուղեւորությունների համար: Երկու ծրագրերի պայմանների համաձայն՝ ընկերությունները տեխնոլոգիան փորձարկել ցանկացողներին անվճար կսպասարկեն:

                      

Ծրագրերին մասնակցելու համար անօդաչուների արտադրողները պետք է ուղեւորների փոխադրման համար լիցենզիա ստանան: Նրանք նաեւ պետք է ավտոմեքենաների, ուղեւորությունների եւ հնարավոր պատահարների մասին տվյալներ տրամադրեն  Կալիֆոռնիայի իշխանություններին: Այժմ, անօդաչուները փորձարկել կարող է մոտ 50 ընկերություն: Դրանց թվում են Google, Ford, Volkswagen Group America, Mercedes Benz, Honda, Tesla Motors, Bosch, Nissan եւ BMW ընկերությունները: