Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում՝ դեպի «ռոքնռոլ մարաթոնը» տանող ճանապարհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով 10 news պարբերականը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կրակոցները տեղի են ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 11.00-ի սահմաններում: Անհայտ անձը գտնվում է ավտոկայանատեղիի վերին մակարդակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նախնական տվյալներով՝ մեկ ոստիկան է վիրավորվել. ըստ երեւույթին, նա պատահաբար կրակել է ինքն իր վրա: