Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր Հայաստան է ժամանում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Այցը տեղի կունենա Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Լի Կուան Յուն կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ:

Սինգապուրի ավագ նախարարի այցը կավարտվի սեպտեմբերի 19-ին: