Նեապոլի հարեւանությամբ գտնվող «կոզա նոստրայի» վիլլան պետք է ապաստան դառնա  ԼԳԲՏ համայնքից իտալացիների եւ իրենց երկրներում խտրականությունից փախած միգրանտների համար, հաղորդում է Thomson Reuters հիմնադրամը:

Նեապոլի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կաստելվոլտոնոյի քաղաքապետը հայտարարել է, որ գեյերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը թույլտվություն է ստացել մաֆիայի ղեկավարին պատկանող երեք հարկանի շենքը լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների (ԼԳԲՏ) կենտրոնի վերածելու: