Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները հայտարարել են Հայաստանին 60 մլն. դոլարի չափով վարկային հերթական տրանշի տրամադրման պատրաստակամության մասին, եթե ԱՄՀ կառավարիչների խորհուրդը հավանություն տա նախագծին,- հաղորդում է The Wall Street Journal-ը։
Հոկտեմբերի վերջին ԱՄՀ-ն եւս մեկ անգամ կքննի 28 ամիս ժամկետով եւ մինչեւ 823 մլն. դոլար (գումարը ավելացվել է 540 մլն.-ից) ծավալի վարկի հատկացման հնարավորությունը։
ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կկազմի 15% համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով։ Միաժամանակ սպասվում է, որ բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի 7,5%-ը։




























