2017 թվականի դեկտեմբերի 1-ին սպանված Դավիթ Սարալիձեի հայրը` Զազա Սարալիձեն, պահանջում է այս հանցագործության հետաքննությունն իրականացնող դատախազներին ձերբակալել, հաղորդում է ekhokavkaza.com-ը:
«Թող նրանք ինձ հետ խաղ չանեն: Ես իմ ուշադրությունը կենտրոնացրել եմ ոչ միայն Միրզա Սուբելիանիի ձերբակալության վրա. ես շատ մարդկանց անուններ եմ թվարկել, որոնք պետք է մինչ այսօր ձերբակալված լինեին», - ասել է Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայր Զազա Սարալիձեն՝ մեկնաբանելով Միրզա Սուբելիանիի ձերբակալման վերաբերյալ ՆԳՆ-ի ճեպազրույցը:
Նրա խոսքով, Սուբելիանիի ձերբակալման համար առիթ պետք է հանդիսանար ոչ միայն հանցագործությունն եւ սպանողին թաքցնելը. ՆԳՆ-ն պետք է պարզեր, թե ինչ ճնշում է նա գործադրել հետաքննության գործընթացի վրա:




























