ԱՄՆ Դալաս քաղաքում (Տեխաս նահանգ) Heritage Auctions աճուրդային տանն ամերիկացի սպա Ջորջ Քասթերի մի քանի փունջ մազը վաճառվել է 12.5 հազար դոլարով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով New York Post-ը:

Աճուրդը, որին ներկայացված էին Քասթերի նաեւ այլ անձնական իրերը, նվիրված էր 1876 թվականի հունիսի 25-26-ը հնդկացիների դեմ Լիթլ Բիգհորնի ճակատամարտի տարեդարձին:

Հաղորդվում է, որ մազերի այս փունջը Քասթերը մտադիր էր որպես հիշատակ նամակի հետ միասին ուղարկել իր կնոջը՝ Էլիզաբեթին: Սակայն Քասթերի նամակը եւ մնացած իրերը 1864 թվականին հայտնվել էին Կոնֆեդերացիայի զինվորների մոտ: Ավելի ուշ այս նամակը եւ Քասթերի մնացած իրերը փոխանցվել էին նրա ժառանգներին: