Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի գրասենյակից:
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 10-ի վաղ առավոտյան, ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։
Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:
«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























