Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քննադատության է ենթարկել ԻՀՊԿ-ի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի հայտարարությունները, հաղորդում է AP-ն:
Իրանում ընտրությունների վերաբերյալ Սուլեյմանիի հայտարարությունները նա «ցավալի» է անվանել, հավելելով, որ Լիբանանի ներքին գործերին միջամտությունը «Իրանի, Լիբանանի եւ տարածաշրջանի շահերից չի բխում»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Սուլեյմանին հայտարարել է, որ Լիբանանում ընտրությունները անցկացվել են այնպիսի պայմաններում, երբ սաուդցիները եւ նրանց դաշնակիցները ակտիվ քարոզչություն էին սկսել «Հիզբոլլահի» դեմ, իսկ «Սաուդյան Արաբիան մոտ 200 մլն դոլար է ծախսել» դրա հաղթանակը կանխելու համար, նշել է Սուլեյմանին:





























