Սպիտակ տունը տարածել է Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային գագաթաժողովի աշխատանքային ցանկում գերակշռում են կորեական եւ ֆրանսիական ճաշատեսակները, կան նաեւ ճաշատեսակներ մալայական եւ չինական խոհանիցից:

Որպես նախուտեստ մատուցվում է ավանդական ծովախեցգետնով կոկտեյլն ավոկադոյով աղցանով, ութոտնուկով եւ կանաչ մանգոյով աղցանը եւ լցոնված վարունգներով «Օիսոն» աղցանը:

Որպես հիմնական ճաշատեսակ առաջարկվում են կոնֆի տավարի կողիկներ, գրատեն դոֆինուա կարտոֆիլով, շոգեխաշած բրոկոլիով եւ կարմիր գինու սոուսով: Առաջարկվում է նաեւ թթու-քաղցր խոզի միս տապակած բրնձով եւ բիբարի սոուսով: Երրորդ հիմնական ճաշատեսակը «Թեգու չորիմ» մարինացված ձողաձուկն է՝ բողկով եւ բանջարեղենով:

Որպես դեսերտ մատուցվում է շոկոլադով պաված տարտալետկաներ, բալի պյուրեյով վանիլային պաղպաղակ եւ ֆրանսիական Սենտ Տրոպեից բաղադրատոմսով տորթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: