ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խոստացել է, որ «անպայման» կհրավիրի Սպիտակ տուն:

Երեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին, Սինգապուրում կայացավ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովը: Սենտոսա կղզում գտնվող Capella հյուրանոցում առաջնորդները վերջնական փաստաթուղթ ստորագրեցին, որը Թրամփը եւ Կիմ Չեն Ընը «համապարփակ» են անվանել: Դրա բովանդակության մասին դեռ չի հաղորդվում:

Ստորագրման արարողությունից հետո լրագրողը հարց ուղղեց Թրամփին՝ արդյո՞ք նա պատրաստ է Կիմ Չեն Ընին հրավիրել Սպիտակ տուն:

«Ճիշտ այդպես»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը: Երկու երկրների առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքերը եւ բաժանվել, հաղորդում է «Գազետա»-ն: