Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ բողոքել է «Հյուսիսային հոսք-2» նախագծից: Ելույթ ունենալով Թուրքիայում TANAP գազատարի մեկնարկի արարողությանը, Պորոշենկոն նշել է, որ ««Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի աշխարհաքաղաքական եւ ոչ թե առեւտրային նախագիծն է, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Նրա խոսքով, վերջին տասնամյակում էներգետիկ ռեսուրսները «նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում դարձել են երկրների էներգետիկ անկախության վրա ճնշում գործադրելու գործիքներ, նրանց ներքին քաղաքականության վրա ազդելու համար կամ պատժելու այն դեպքում, երբ  այդ փորձերը չեն հաջողվում»:

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նման ճնշման հիանալի օրինակ է: Որոշ մարդիկ դա համարում են առեւտրային նախագիծ, բայց իրականում դա զուտ աշխարհաքաղաքական ծրագիր է: Այն ոչ մի ընդհանուր բան չունի էներգետիկ մատակարարման, դիվերսիֆիկացման հետ: Ընդհակառակը, TANAP-ը Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունն է եւ Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը ... եւ Եվրոպայի: Դա նաեւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն է, Ուկրաինայում գազի մատակարարման դիվերսիֆիկացիան եւ Ուկրաինայի մրցունակությունը », - ասել է նախագահը: