Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանը հունիսի 12-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին պարգեւատրել է ՌԴ դեսպանատան կրծքանշանով, հաղորդում է  NEWS.am- ի թղթակիցը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ երկկողմ համագործակցության  եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկարատեւ գործունեության զարգացման գործում ակտիվ համատեղ աշխատանքի, համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կրծքանշանով  պարգեւատրվում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը», - ասել է  դեսպան Կոպիրկինը: