Պերուի Կառավարությունը ճանաչել է Պաղեստինի ազգային ինքնավարությունը որպես անկախ պետություն:

«Կառավարությունը Լիմայում Պաղեստինի դեսպանին հայտնել է պաղեստինյան պետությունն ազատ եւ ինքնիշխան ճանաչելու մասին», - հայտարարել է Պերուի արտգործնախարար Խոսե Անտոնիո Գարսիա Բելաունդան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իր ելույթում Բելաունդան չի հստակեցրել, թե որ սահմաններում է ճանաչվում Պաղեստինի անկախությունը:

Չիլիից, Արգենտինայից, Բոլիվիայից, Էկվադորից եւ Բրազիլիայից հետո Պերուն դարձավ վեցերորդ լատինաամերիկյան պետությունը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ճանաչում է Պաղեստինի անկախությունը