Այս պահին Երեւանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծող առեւտրականները:

Վերջիններս բողոքում են մաքսատուրքերի բարձրացման դեմ: Մասնավորապես, ինչպես նշել է NEWS.am-ը, Թուրքիայից ներմուծվող ապրանքի 1 կգ-ի մաքսատուրքը անսպասելիորեն բարձրացվել է՝ 4 դոլարից հասնելով 8 դոլարի:

Առեւտրականները  մոտ 2 ժամ է՝ ինչ կառավարության մուտքի մոտ են եւ պահանջում են, որպեսզի վարչապետն ընդունի իրենց: Նրանք սպառնում են, որ կառավարության շենքի մոտ կմնան այնքան, մինչեւ վարչապետը բարեհաճի ընդունել իրենց եւ լսել իրենց բողոքները:

Առայժմ, սակայն, Հայաստանի կառավարությունից որեւէ արձագանք չկա: