Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու նպատակով ժամանել է Ստրասբուրգ եւ արդեն հանդիպել  ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի իշխող կուսակցության անդամ Մեվլութ Չավուշօղլուի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյուլը հանդիպումից հետո պատասխանել է նաեւ հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝  նշելով, թե ինքը առաջին թուրք նախագահն է, ով այցելել է Հայաստան։

«Մենք ցանկանում ենք, որ Կովկասում անվտանգությունը եւ կայունությունը տարածվի եւ ուժեղանա»,-նշել է Թուրքիայի նախագահը։

Ավելի ուշ Գյուլը ելույթով հանդես կգա եւ կպատասխանի ԵԽԽՎ պատվիրակների հարցերին։