Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կքննարկի գեներալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը թույլատրեց քրեական հետապնդում իրականացնել եւ ազատությունից զրկել պատգամավորին:

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. Խորհրդարանը տվեց իր համաձայնությունը