ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ վերջիններս ներկայացրել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքները եւ 2011-ին իրականացվելիք ծրագրերը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվյալների ճշգրտության աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը: