«Սասնա ծռերի» գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը չառարկեց անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Գագիկ Եղիազարյանին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, նա հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նշելով, որ իր կարծիքով Գագիկ Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի ազատության մեջ գտնվելով անձնական երախավորությամբ:

Սպանված ոստիկանների իրավահաջորդի ներկայացուցիչը նույնպես չառարկեց միջնորդությանը:

Նշենք, որ անձնական երախավորություն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձամբ էին ներկայացրել դատարան:

Դատավոր Մեսրոպ Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 16:00-ին:

«Ծառուկյան»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի համար