Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 25-ին երեկոյան շմոլ գազի թունավորումով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել երեք երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Նորքի 5-րդ զանգվածի մի բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս, բնակարանի պատերի խոնավությունը  չորացնելու համար, նրանք միացրել են գազօջախը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: