Հարյուրավոր ցուցարարներ Եգիպտոսի Սուեզ քաղաքում այրել են կառավարական շենքերից մեկը: Բողոքողները բոցավառվող խառնուրդով շշեր են նետել իշխող կուսակցության շենքի վրա:
Հունվարի 26-ին Սուեզում անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով 4 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ տուժել է: ՆԳՆ տվյալներով, անկարգությունների հետեւանքով, ընդհանուր առմամբ, Եգիպտոսում 5 մարդ է զոհվել, 500-ը վիրավորվել է:
Եգիպտոսի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ռաշիդ Մուհամեդ Ռաշիդը ներքաղաքական իրավիճակի պատճառով չի մեկնել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի, գրում է Rosbalt-ը:





























