Դաղստանի Խասավյուրտ քաղաքում սրճարանի հարեւանության կանգառած ավտոմեքենայի պայթյունից զոհվել է երեք մարդ, երեքը վիրավոր են:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, մանրամասները հստակեցվում են, գրում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Խասավյուրտում, դարձյալ սրճարանի մոտ պայթեցվել է ավտոմեքենա: Այն ժամանակ զոհվել էր չորս մարդ, հինգը վիրավորվել էր:





























