ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնեւում հայտարարել է, որ Կիպրոսի թուրք եւ հույն համայնքների առաջնորդները հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի առաջընթաց են ձեռք բերել:
«Նոյեմբերին կայացած մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի առաջընթաց է նկատվել: Այսօրվա քննարկումները վկայում են, որ երկու առաջնորդներն աշխատել են դիրքորոշումները «կամուրջներ հիմնելու» ուղիով մոտեցնելու համար»,- ասել է Պան Գի Մունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը Ժնեւում ընդունել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին եւ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Դերվիշ Էրօղլուին:





























