Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 50-ամյա Հակոբ Ս.-ն՝ հայտնելով, որ հունվարի 26-ին, պատուհանի ապակին կոտրելով՝ իրեն պատկանող ավտոնորոգման արհեստանոցի չհրկիզվող պահարանից գողացել են 300.000 դրամ, 100 դոլար եւ 50 եվրո:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ գողությունը կատարել են 17-ամյա Արմեն Մ.-ն եւ 16-ամյա Հովիկ Կ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: