54-ամյա Սամվել Տ.-ն հունվարի 19-ին ահազանգել էր ոստիկանության Մարտունու բաժին, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, 3 անհայտ անձինք խաբեությամբ մուտք են գործել իր բնակարան, ծեծի ենթարկել կնոջն ու որդուն, դանակի սպառնալիքով գումար եւ ոսկյա զարդեր պահանջել, որից հետո հափշտակելով ոսկյա զարդերը` դիմել են փախուստի:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունվարի 26-ին, ժամը 16.15-ին, բերման է ենթարկվել նախկինում դատապարտված, 41-ամյա Վահագն Ղ.-ն: Նա Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող իր ավտոտնակից ներկայացրել է «Մակարով» ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:

Նշանակվել է փորձաքննություն:

Վահագն Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: