Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները  գողություն կատարելու եւ գողոնն իրացնելու կասկածանքով հունվարի 26-ին բերման են ենթարկել 27-ամյա Անդրանիկ Մ.-ին եւ 32-ամյա Կարեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հանցավոր համաձայնության գալով՝ բնակարաններից մեկի պատշգամբի դռան փականը կոտրել եւ գողություն են կատարել:

Գողոնը մասամբ առգրավված է:

Անդրանիկ Մ.-ն եւ Կարեն Ա.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: