Ուկրաինայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Բերեզանսկոյի «Սվոբոդա» կազմակերպության ղեկավար Վլադիմիր Սիվակին՝ զենքի ապօրինի պահման եւ գործածման համար:

Ինչպես հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, մայրաքաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 2010թ. կատարված հանցագործության կապակցությամբ: Այն ժամանակ Կիեւի սրճարաններից մեկն էին ներխուժել մոտ 20 մարդ եւ առեւանգել Ուկրաինայի մայրաքաղաքի երկու հայերի:

Այդ գործի շրջանակներում Սիվակի տանը խուզարկություն է կատարվել եւ զենք են առգրավել:

Առաջիկայում դատարանը կորոշի Սիվակի խափանման միջոցը: