Ոստիկանության Սեւանի բաժին է դիմել 71-ամյա Հենրիկ Ա.-ն եւ հայտնել, որ հունվարի 26-ին, ժամը 05.50-ի սահմաններում, նախկինում դատապարտված, 25-ամյա Մեսրոպ Գ.-ն հայհոյել եւ ծեծի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հենրիկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է քննություն: