Դասական վեներական 5 հիվանդություններից Հայաստանում ներկայումս հանդիպում են երկուսը՝ սիֆիլիսը եւ հոնորեան. ընդ որում, Առողջապահության նախարարության տվյալներով, 2008 թվականին մեզ մոտ գրանցվել է սիֆիլիսի 147, հոնորեայի՝ 569 դեպք։ Հունվարի 28-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով, վիճակագրական տվյալները հեռու են իրական թվերից, քանի որ շատ հիվանդներ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, պարզապես չեն դիմում համապատասխան մասնագետներին։ «Այս թվերից յուրաքնաչյուրի կողքին հանգիստ կարել է երկու զրո ավելացնել»,- հավաստիացրեց բժիշկը։

Նրա խոսքով, սեռական բնույթի հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են ռիսկային որոշակի խմբի մարդկանց մոտ՝ մարմնավաճառներ, արտագնա աշխատանքից վերադարձած տղամարդիկ, ինչպես նաեւ զուգընկերներին բավական հաճախ փոխող երիտասարդներ։

Վարդանյանի խոսքով, դատելով վիճակագրական տվյալներից՝ Հայաստանում, սեռավարակների աճին զուգահեռ, իջնում է նաեւ պատանիների սեռական հասունացման եւ սեռական կյանքով ապրել սկսելու շեմը։ «Անցկացված անանուն հարցումները վկայում են,որ աղջիկների մոտ սեռահասունացման տարիքն իջել է 11-13, տղաների մոտ՝ 14-15 տարեկանի։ Բացի այդ, հարցված աղջիկների 78 տոկոսը խոստովանել է, որ սեռական կյանքով սկսում է ապրել արդեն 19 տարեկանից։ Հայաստանյան տվյալները, ԱՊՀ երկրների համեմատությամբ, այնուամենայիվ մխիթարիչ են»,- ամփոփեց մասնագետը։